«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչեւ նրանց հանձնվելը, Երեւանում ձեւավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ մյուս ուժային կառույցների եւ Արցախի ներկայացուցիչներ: Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա ծռեր» զինված խմբին վնասազերծելը:
«ժողովուրդ»-ի աղբյուրների հաղորդմամբ՝ այդ շտաբը տեղակայված է եղել Էրեբունի վարչական շրջանում՝ ՊՊԾ գնդի տարածքի հարեւանությամբ: Ըստ լուրերի՝ վերջին օրերի բոլոր գործողությունները, այդ թվում նաեւ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բռնությունների հրահանգները, բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու եւ բանակցային ողջ գործընթացի համակարգումն իրականացվել է հենց այդ շտաբի կողմից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: