Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը. իշխանական ողջ վերնախավը կամուկացի մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական ողջ վերնախավը երեկ գնացել էր նախագահի նստավայր՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի ելույթը ունկնդրելու եւ իրենց ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար: Սակայն այնտեղ հավաքվածներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ասաց, որ ավելի մեծ կասկածներով են հեռացել:

«Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներք: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- Սերժ Սարգսյանի այս խոսքերը ներկաներին կամուկացի մեջ է գցել: Ի վերջո, մի քանի ամիս ասելով նա գարնան ԱԺ ընտրություննե՞րը նկատի ունի, թե՞ մինչ այդ է նոր կառավարություն ձեւավորելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս