Նրանք մեր ազգի լավագույն ներկայացուցիչներն են. նկարիչը` «Սասնա ծռեր»-ի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դիմանկարները տարածվել էին համացանցով: Նրանց մի մասի հեղինակը գեղանկարիչ, քանդակագործ Ներսես Կիրակոսյանն է, ինչպես ինքն է փաստում, նկարել է բուռն էմոցիաների տակ, թե ինչու և ինչպես մեկնաբանել չի կարողանում. «Նրանք մեր ազգի լավագույն ներկայացուցիչներն են, ովքեր չխնայելով իրենց կյանքը, գիտակցելով, թե ինչ քայլի են գնում ու ինչ կարող է լինել, զոհաբերության սեղանին դրեցին իրենց կյանքը»:

13880259_561219217394885_682295224666044060_n

Խմբավորման անդամների զենքը վայր դնելուն անդրադառնալով` նա նշեց, որ դա արվել է միայն մեկ նպատակով, որ հայի արյուն չթափվի. «Նրանք այդ քայլին գնացին, որպեսզի մարդկանց սրտերում ինչ-որ օրինակելի բան զարթնի՝ հայրենասիրությունը հանուն ազգի: Ես պարծենում եմ նրանցով և համարում են նրանց իմ ազգի հերոսներ»:

13873188_560923854091088_189399969770066391_n

Երկար տարիներ նկարիչն ապրում է հայրենիքից հեռու, իսկ պատճառը ինչպես ինքն է նշում Արցախյան պատերազմից հետո ապրելու սուղ միջոցներն էին. «Արցախյան  առաջին պատերազմի ավարտից հետո եմ  գնացել Հայաստանից. դժվար տարիներ էին, գործ չկար, մեկնեցի ՝ աշխատելու նպատակով   ու  մնացի»:

13532842_547446742105466_7797396841426976855_n

Ներսեսը նաև նշում է հայ մարդը՝ նկարիչ, բանաստեղծ, թե հոգևորական, առաջին հերթին զինվոր պետք է լինի:




Լրահոս