«Ամբողջ գործընթացն ունեցել է 3 փուլ: Վիտալի Բալասանյանը կամովի իր վրա վերցրեց բանակցություններ վարելու գործընթացը, որն ընթացավ հիանալի առաջին փուլում: Այս գործընթացը չէր ղեկավարվում ներսից` չեմ էլ կարող ասել դրսից:
Այդ օրերին բոլորի աչքից հեռու տեղի էին ունենում տարբեր հանդիպումներՙ և բանակցությունները ներսի տղաների հետ երբեք չի ընդհատվել:
Վիտալի Բալասանյանը մեկ շաբաթից կվերադառնա Հայաստան և կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ»: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով ` նրանք, ովքեր անում են բարձրակոչ հայտարարություններ տղաների անվտանգության համար` նրանց համար շատ ավելի անհանգստանում և գործում է Վիտալի Բալասանյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: