ArmLur.am-ի տեղեկություններով` «Վանաձոր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակից Հարությունը ինքնասպանության փորձ է կատարել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նա աշխատանքի չի գնացել, ինչը տարօրինակ է թվացել ՔԿՀ-ի ղեկավարությանը, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նա դանակով ինքնասպանության փորձ է կատարել, սակայն հարազատները կարողացել են շտապ տեղափոխել հիվանդանոց եւ փրկել վերջինիս կյանքը:
Պարզեցինք, որ վերջինիս այս պահին վիրահատում են: Նշենք, որ Հարությունը Վանաձոր քաղաքի բնակիչ է: