Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը ՄԻԱՎ ուներ. ինչ վտանգ կարող է սպառնալ նրան օգնություն ցուցաբերածներին. ներկայացնում է բժիշկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացել է հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված 58-ամյա Քաջիկ Գրիգորյանը:

Հայտնել էինք նաև, որ Գրիգորյանը լրացուցիչ այլ  հիվանդություններով ևս տառապել է: Ըստ շրջանառվող լուրերի` Քաջիկ Գրիգորյանն ուներ իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ:

Ի թիվս այս խնդրի, Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին ինքնահրկիզման դիմած մարդը ստանում էր մեթադոնային բուժում, որը հատուկ է թմրամոլներին:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի այրվածքաբան, Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցի հետ:

-Պարո´ն Դավիդյանց, ճի՞շտ են տեղեկությունները, որ Քաջիկ Գրիգորյանը իմունային անբավարարության վիրուս ուներ:

-Այո´, նա գրանցված էր մեզ մոտ: Ինքը տեղյակ էր իր խնդիրների մասին: Մեթադոնային բուժում էր ստանում, թմրամոլ էր: Նրա բուժումը պարբերական բնույթ էր կրում, սահմանված կարգով մորֆի էր ընդունում:

-Պարո´ն Դավիդյանց, կխնդրեի պարզաբանել` ի՞նչ վտանգ կարող է սպառնալ Գրիգորյանի ինքնահրկիզման ժամանակ նրա մոտ գտնվողներին: Արդյոք վարակվելու հավանականություն կա՞:

-Ես այս պահին կդժվարանամ ասել` հավանականությունը որքան կարող է լինել: Բժշկական տեսանկյունից դա կարող է շատ չնչին լինել, մինչդեռ օրենքի տեսանկյունից` պարտադիր է, որ նրանք բուժզննում անցնեն: Բայց հավանականությունը, մեծ հաշվով, չնչին մաս է կազմում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա գտնվողներին:

-Այն մարդիկ, ովքեր նրան օգնություն են ցույց տվել, դիպել են նրա բաց վերքերին, կարող են բուժզննում անցնել. դա անվճար է: Պարզապես անվտանգության և ապահովության համար:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս