ՌԴ հեռավոր ավիացիան ռմբակոծում է «Իսլամական պետության» դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական հեռավոր ավիացիայի Տու-22Մ3 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը սիրիական Պալմիրայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ինքնաթիռները բեկորաֆուգասային ռումբեր են արձակել Էս-Սուխնե  Արաք բնակավայրերում:

Հաղորդվում է նաև, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների խոշոր ճամբարը: Ռմբակոծությունից հետո ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան:




Լրահոս