ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ նշել է բոլոր ոլորտներում ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հիշել է այն ջերմ ընդունելության մասին, որը ցուցաբերվել է նրան Թեհրան այցի ժամանակ:
«Այդ ընթացքում մենք երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ուղի ենք անցել, մեր գործընկերային հարաբերություններն ամրապնդվում են, դրանք բազմակողմանի բնույթ են կրում: Դա վերաբերում է ոչ միայն տնտեսական հարաբերություններին, այլև քաղաքական շփումներին»,-Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:
«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին նման հանդիպում կազմակերպելու համար»,-նշել է Պուտինը:
Իր հերթին, Ռոհանին հայտնել է, որ ուրախ է նման հանդիպում անցկացնելու հնարավորության համար: