Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ հաց հասցնող Արթուր Սարգսյանի ընկերները:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորմանն իր մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է. նա դարձավ 48 տարեկան: Նրա հարազատներն ու ընկերները հավաքվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ՝ նրա ծնունդը շնորհավորելու և Արթուրին տորթ փոխանցելու համար:
Հարազատներն ու ընկերներն իրենց հետ բերել են տորթ՝ «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ» գրառումով:
Լուսանկարը` panorama.am-ի: