ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում Ստրելնի Կոնստանտինովյան պալատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ նա համաշխարհային առաջնորդների շարքում այն առաջիններից էր, ով զանգեց Էրդողանին և իր աջակցությունը հայտնեց Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, փոխանցում է RT-ն:
Պուտինը նաև հայտարարել է, որ մտադիր է իր թուրք գործընկերոջ հետ քննարկել հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարն ու տնտեսական կապերը:
«Մենք այսօր հնարավորություն ունենք և՛ նեղ, և՛ լայն կազմով քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տնտեսական կապերի վերականգնումն ու ահաբեկչության դեմ պայքարը»,-ասել է Պուտինը: