Նոյեմբերի 12-ից կգործարկվեն նոր արագաչափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 12-ից, գործարկվելու են նոր արագաչափեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Սկսած այսօրվանից՝ արագաչափերը կգործարկվեն հետևյալ վայրերում .
Մ-1 “Երևան-Գյումրի-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 130-րդ կմ (Մայիսյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
Մ-1 “Երևան-Գյումրի-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 132-րդ կմ (Քեթի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
Մ-1 “Երևան-Գյումրի-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի 139-րդ կմ (Մարմաշեն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Թբիլիսյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
Հ-4 “Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3ե հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 2 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
ՀՀ ՃՈ-ն հայ վարորդներին ևս մեկ անգամ հորդորում և զգուշացնում  են ցուցաբերել զգոնություն և ՃՏ կոպիտ խախտումներ թույլ չտալ։
 




Լրահոս