Սերժ Սարգսյանը ոգևորել էր իրավապահ կառույցների ղեկավարներին. ինչո՞ւ «Սասնա ծռեր»-ն ի վերջո ահաբեկիչ չորոկվեցին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունում ներկաներից մի քանիսը պնդել են, որ տեղի ունեցածն անհրաժեշտ է վերաորակել որպես ահաբեկչություն:

Իսկ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին էլ մեղադրանք առաջադրել ահաբեկչություն կազմակերպելու հատկանիշներով: Այս մոտեցման կողմնակիցներին հատկապես ոգեւորել է այն փաստը, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ի իր ելույթում տեղի ունեցածը որպես ահաբեկչություն է որակել: Սակայն իրավապահների ղեկավարներից մի քանիսը նման տարբերակին դեմ են արտահայտվել՝ փաստելով, որ տեղի ունեցածն ահաբեկչության հետ ընդհանուր ոչինչ չունի: Ի վերջո, որոշել են տեղի ունեցածի քրեաիրավական որակումը թողնել նույնը՝ շինություններ, տրանսպորտային միջոցներ զավթելը եւ ապօրինի զենք-զինամթերք կրելն ու օգտագործելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս