Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալգնդապետ Անատոլի Սիդորովը:
Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կհանդիպեն լրագրողների հետ: