ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ տարածքից դեպի արտերկիր թարմ եւ չոր մրգեր, ինչպես նաեւ բանջարեղեն արտահանելու համար: Խնդրում եմ ներկայացնել կարգը:

Հենրիկ Հարությունյան (50 տարեկան, առեւտրական)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան եւ թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռի համար տեսուչի կողմից: Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում եւ տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես: Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչեւ երկրի սահմաններից դուրս բերելը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կատարվել է պտուղ-բանջարեղենի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի` 2013թ. մթերման պահանջարկը կազմում է շուրջ 59443.0 տոննա բանջարեղեն, որից 52224.0 տոննա լոլիկ, եւ 28284.0 տոննա պտուղ, որից 4386.0 տ խնձոր, 5508.0 տ դեղձ, 10789.0 տ ծիրան եւ 7601 տ այլ պտուղներ:




Լրահոս