Հրապարակ. ՀՀԿ գրասենյակը պարապուրդի է մատնվել ընտրություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե Երեւանի ավագանու ընտրություններից հետո լռության մեջ հայտնված ՀՀԿ գրասենյակում երեկ 161 հազարանոց կուսակցությունից ընդամենը 3 ներկայացուցիչ կար քառահարկ շենքում:
Առաջին հարկում տեխնիկական աշխատակազմն ու օգնականներն ընդհանրապես բրոունյան շարժման մեջ էին, միակ զբաղմունքը` ինտերնետը, չէր աշխատում: Օրվա վերջում կապը վերականգնվեց` այդպես էլ չվերականգնելով աշխուժությունը: Գրասենյակը փոքր-ինչ կաշխուժանա վաղը, ժամը 20-ին տեղի ունենալիք ԳՄ նիստի առիթով:
Ըստ լավատեղյակների` ԳՄ-ում այս անգամ կքննարկվեն գեոքաղաքական հարցեր` Պուտինի այց, վիլնյուսյան զարգացումներ եւ, իհարկե, Վիեննայից վերադարձած կուսղեկը ծերերին կպատմի Ալիեւի հետ հանդիպման մասին: 
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս