![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/aram-a-catholicos-2.jpg)
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը Ժնեւում խորհրդակցություններ է անցկացրել 2015 թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված Մեծի Տանն Կիլիկիոյի կաթողիկոսության Սսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Անթիլիասի կաթողիկոսությունից: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի ներքին վերջին զարգացումներն, ինչպես նաեւ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի եւ Թուրքիայի հարաբերություններում ստեղծված նոր պայմանները եւ դրանց հավանական ազդեցությունը դատի հարցում: