ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր` 00.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Վարորդը մահացել է, գազալցակայանի աշխատակցի վիճակը ծանր է: Վերջինս գտնվում է Էրեբունի Բժշկական կենտոնում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Էրեբուն ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արտյոմ Իկիլիկյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ տուժածի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: «Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի շատ վատ ցուցանիշներ կյանքին վնաս հասցնող. արյան մեծ կորուստ, մարմնի բազմաթիվ կոտրվածքներ»: