Ինչ վիճակում է գտնվում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ  օգոստոսի 27-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակիցը` ծայրահեղ ծանր վիճակով, տեղափոխվել է Էրեբունի Բժշկական կենտոն:

ArmLur.am-ը տուժածի վիճակի մասին տեղեկություններ իմանալու համար կապ հաստատեց «Էրեբունի» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արտյոմ Իկիլիկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին բուժումը շարունակվում է:

«Քանի դեռ հիվանդը գտվում է վերակենդանացման բաժանմունքում, կյանքին սպառնացող վտանգը գնահատվում է հիսուն-հիսուն»,- նշեց բժիշկը` հավելելով, որ վերջնական եզրահանգման կգան այն ժամանակ, երբ տուժածը վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվի:

Հիշեցնենք, որ նշված օրը «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից՝ 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթյների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրէբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս