79 տարեկանում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Fergananews-ին:
Գործակալության տվյալներով՝ Ուզբեկստանի նախագահը մահացել է գիշերը ուղեղում արնահոսության պատճառով:
Նա ղեկավարում էր երկիրը 25 տարի:
Օգոստոսի 29-ին նրա դուստրը հայտնել էր, որ երկրի ղեկավարի հոսպիտալացման պատճառ է դարձել արնահոսությունը: Ավելի ուշ Ուզբեկստանի իշխանությունները հաստատել էին, որ Քարիմովը ինսուլտ է տարել: