Վրաստանում հարսանիքի ժամանակ 180 մարդ է թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում հարսանիքի ժամանակ ավելի քան 180 մարդ է թունավորվել, այդ թվում՝ երեխաներ, փոխանցում է Rustavi 2-ը:

Բոլորին հոսպիտալացրել են:

Նախնական տվյալներով՝ զանգվածային թունավորման պատճառը սնունդը կամ հյութերն են եղել:

Բժիշկների խոսքով՝ տուժածների վիճակը կայուն է:

Վրաստանի ՆԳՆ դեպքի առիթով հետաքննություն է սկսել:




Լրահոս