Բակո Սահակյանը հանդիպել է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի պատվիրակությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմներին քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Արցախի Նախագահը ողջունել է բարեկամական երկրների ներկայացուցիչների այցն Արցախ՝ կարևորելով նրանց հետ կապերի շարունակական խորացումն ու զարգացումը:




Լրահոս