Մանկավարժական համալսարանում կրքեր են բորբոքվում. լայնածավալ կրճատումներ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր ուսումնական տարին սկսվելու հետ կրքեր են բորբոքվում Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Կրքերը սուր են կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ աշխատանքից ազատվել են 3 դասախոսներ, իսկ մի քանիսի ծանրաբեռնվածությունն իջեցվել է:

Ֆակուլտետում ստեղծվել է լարված եւ անառողջ մթնոլորտ: Իրավիճակն առավել բարդ է հեռուստալրագրության ամբիոնում: Ամբիոնի մի քանի դասախոսներ որոշել են դիմել ԿԳ նախարարին: Նրանք պնդում են, որ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը, անգամ՝ ամբիոնի աշխատակիցները, դասաբաշխումը կազմում են հայկական արատավոր մեթոդներով՝ կրճատելով երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը, փոխարենը պահպանելով նրանց ժամերը, որոնց համար դասախոսելը դարձել է պրեստիժի մի մասը: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք այս իրավիճակին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս