Ինչպիսի՞ն է խնամու պաշտոնանկությանը Գագիկ Ծառուկյանի արձագանքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին բացակայում է Հայաստանից: Ոմանք կարծում են, որ դա մտածված է, որպեսզի ներկա չլինի խնամի Հովիկ Արգամիչի պաշտոնանկությանը։ Թեպետ, ասում են, նա առանձնապես դեմ չէ այս պաշտոնանկությանը, փետրվարի 12-ից մնացած վրեժի զգացումն է խոսում։ Ծառուկյանի մամլո խոսնակը երեկ հաստատեց նրա բացակայության մասին  լուրը եւ ասաց, որ տեղեկություն չունի, թե երբ է ավարտվելու նրա մասնավոր այցն արտերկիր։ Նրա վերադարձին սրտատրոփ սպասում են հատկապես ԲՀԿ-ում, որտեղ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո «մեռած են, թաղած չեն»՝ կուսակցությունը մնացել է անտանիք ու հիմա ձգտում է ամեն գնով վերադառնալ Գագիկ Ծառուկյանի ապահով «գիրկը»։

«Ազգովին խնդրելու» օպերացիան արդեն իսկ մեկնարկել է՝ ԲՀԿ տարածքային կառույցները նիստեր են անում ու նախկին ղեկավարին ուղղված խնդրալից տեքստեր տարածում։ Սակայն նրա վերադարձի որոշումը կախված է մի մարդուց՝ Սերժ Սարգսյանից։ Ինչպիսի՞ն է այդ խնդրանքներին Ծառուկյանի արձագանքը․ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ մամուլի բոլոր հրապարակումներին Ծառուկյանը տեղեկացվում է, սակայն կոնկրետ այդ թեմայով ինքն առիթ չի ունեցել զրուցելու նրա հետ. «Իսկ եթե պարոն Ծառուկյանը  նպատակահարմար գտնի այդ խոսակցություններին արձագանքելու, դա կանի ոչ թե միջնորդավորված, այլ՝ անձամբ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս