Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին ներկայացված միջնորդության քննությունը:
Ինչպես տեղեկացանք փաստաբան Հայարփի Սարգսյանից Հովհաննեսը կմնա անազատության մեջ. «Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Հովհաննես Հարությունյանի կալանավորումը երկու ամիս ժամանակով երկարացնելու մասին, և մերժեց գրավի միջնորդությունը»:
Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էին դատարան:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: