Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում էին նորանշանակ նախարարները: Ինչպես հայտնի է` նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանով Վարդան Արամյանը նշանակվել էր Ֆինանսների նախարար, Աշոտ Մանուկյանը` Էներգետիկայի և բնական պաշարների, Վահան Մարտիրոսյանը` տրանսպորտի և կապի, իսկ Իգնատի Առաքելյանն էլ գյուղատնտեսության նախարար:
Այսօրվա նիստում շնորհավորելով նրանց, վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց նաև առաջին հանձնարարականները: