Ինչպես ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, այսօրվա կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանn առաջին հանձնարարականը տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու հետ կապված:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի հանձնարարականից հետո նրա օգնականը գնացել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ, որտեղ «Վեդի Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանի հետ տարբերակներ են քննարկել գյուղացիների պարտքերի հետ կապված:
ArmLur.am-ն Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանից հետաքրքրվեց, թե վարչապետի հանձնարարականից հստակ ինչ է փոխվել: Հարցին ի պատասխան աղավնաձորցի գյուղապետը հայտարարեց, որ դեռեւս սպասում են խնդրի լուծման: «Վարչապետի հանձնարարականից հետո իր օգնական «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի հետ միասին տարբերակներ են քննարկում՝ գյուղացիներին ունեցած պարտքերը մարելու ուղղությամբ: Մենք էլ առայժմ լուռ սպասում ենք»-ներկայացրեց գյուղապետը:
Ի դեպ վարչապետի հանձնարարականին ականջալուր էր եղել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով հանձնարարականից անմիջապես հետո գնացել էր վերամշակող գործարան:
Փաստորեն ստացվում է, որ եթե վարչապետի հանձնարարականները չլինեին, մարզպետները ուխտի ականջում քնած կլինեին: