Երևանում կայացավ հայ-հնդկական առևտրաարդյունաբերությանը նվիրված համաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի հետ համատեղ այսօր անցկացրեց գործարար համաժողով, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակով:

Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը կարևորեց նման հանդիպումները` նշելով, որ հայ-հնդկական առևտրային հարաբերությունների խորացման հիմք կարող է հանդիսանալ նաև հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերանորոգումը:

Գործարար համաժողովին ներկա էին հնդիկ գործարարները, ովքեր նշեցին, որ տպավորված են Հայաստանով և կցանկանային, որպեսզի իրենց ազգակից գործընկերները ևս այցելեն Հայաստան  և այստեղ ունենան իրենց ներդրումներն ու ծրագրերը:




Լրահոս