Այս իրերը հանդիպում են ամեն օր, և վստահաբար դուք դրանք անիմաստ եք համարում: Սակայն այժմ կարելի է տեղեկանալ, թե ինչի համար են դրանք անհրաժեշտ:
Գնդիկավոր գրիչի կափարիչի անցքը
Շատերը կարծում են, որ անցքը կանխում է թանաքի չորացումն կամ ճնշումը: Սակայն իրականում ամեն ինչ այլ է. պաշտպանում է խեղդվելուց: Եթե երեխան պատահաբար կուլ է տվել այն, ապա անցքը կօգնի չփակել շնչափողը, մինչ շտապօգնության հասնելը:
Ինքնաթիռի պատուհանի անցքը
Հավանաբար, նկատած կլինեք այդ փոքր անցքերը: Դրանք ունեն երկու նպատակ. առաջինը, դրանք կարգավորում են ճնշումը, բացի այդ, օգնում են, որպեսզի ապակիները չքրտնեն:
Հավելյալ կտորներ հագուստի վրա
Կոճակով հավելյալ կտորները մշտապես կցվում են նոր հագուստին: Ինչի՞ համար ենք դրանք: Որպեսզի ստուգեք, թե ինչպես են կտորի վրա ազդում մաքրող միջոցները՝ չվնասելով նոր գնված իրը:
Ջինսերի փոքրիկ գրպանը
Ջինսերի ստեղծման տարիներին բոլորը գիտեին, որ այն նախատեսված է գրպանի ժամացույցը պահելու համար:
Ջինսերի գամերը
Դրանք նույնպես եկել են վաղ անցյալից: Ջինսեր կրողների աշխատանքն այնքան ծանր էր, որ կտորը չէր դիմանում և պատռվում էր: Դրա համար գամերը դրանք ամուր էին պահում:
Կեդերի անցքերը
Առաջին կեդերը ստեղծվել են բասկետբոլիստների համար, և խաղից առաջ նրանք թելերն անցկացնում էին այդ անցքերով, որպեսզի ամուր կեդերը ամուր լինեին:
Թավայի պոչի անցքը
Պրակտիկ միջոցը գդալը դնելու համար, որպեսզի գդալի պոչը չայրվի:
Մակարոնեղենի համար նախատեսված գդալի անցքը
Այն անհրաժեշտ է, որպեսզի ջուրը դատարկվի՝ բռնելով մակարոնները:
Վառելիքի մակարդակը ցույց տվող սլաք
Այդ սլաքը ցույց է տալիս, թե որ կողմից է մեքենայի մոտ գտնվում բենզաբակի անցքը և թե որ կողմով պետք է մոտենալ սյունին:
Զիգզագներ «անտեսանելի» մազակալների վրա
Դրանք օգնում են ամուր պահել մազերը:
Կողպեքի ներքևի հատվածի անցքը
Առաջին հերթին, դրա մեջ է լցվում կողպեքի մեջ հոսող ջուրը: Եթե այն չհոսեր, ապա կողպեքը կժանգոտեր: Բացի այդ, հենց դրա մեջ է անհրաժեշտ լցնել յուղը:
Մալուխների հաստ մասերը
Խլացնում է աղմուկը:
Դեղորայքի կապարիչի սուր մասը
Բացի կափարիչից, այն փակված է նաև փայլաթիթեղով: Եվ սուր ծայրը նախատեսված է հեց փայլաթիթեղը հանելու համար:
Գծեր ստեղնաշարի վրա
Հենց այդտեղ են ցուցամատերը հանգստանում:
Քանոնի անցքերը
Կախելու համար:
Մալուխների «թևեր»
Լարերը փաթաթելու համար:
iPhone-ի տեսախցիկի մոտ գտնվող կետ
Դա միկրոֆոն է:
Բարձր հատված Tic-Tac-ի տուփի վրա
Այն անհրաժեշտ է մեկ Tic-Tac հանելու համար:
Գազավորված ըմպելիքների կափարիչի բարակ շերտերը
Այդ շերտը պաշտպանում է ոչ միայն հեղուկը, այլ նաև գազը:
Ռետինի երկրորդ գույնը
Ռետինի կոշտ հատվածը՝ կապույտ հատվածը, մաքրում է թանաքը:
Խորություն գինու շշի ներքևի հատվածում
Խորությունը նրա համար չէ, որպեսզի լցնելիս մատուցողի համար հարմար լինի բռնել շիշը: Այլ նրա համար, որպեսզի կարգավորվի ճնշումը խցանը հանելու ժամանակ: