ArmLur.am-ի տեղեկություններով` սեպտեբերի 23-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ մասնավորապես` 3-րդ վարչություն, հաղորդում է ստացվել «Ալյանս» կուսակցության վարչության անդամների, այլ անդամների ու համակիրների կողմից քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հասցեին հնչեցված սպառնալիքների, սոցիալական ցանցում կազմակերպված հանցավոր հակաքարոզչության հարցով:
Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ սեպտեմբերի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Ստյոպա Սաֆարյանի կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող սպառնալիքներ է հնչեցվել: Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Այլ մանրամասներ մեզ պարզել չհաջողվեց:
Այս ֆոնին հեաքրքրական է նաև այն, որ «Ալյանս» կուսակցության վարչության անդամ, Օմբուդսմենի նախկին թեկնածու Նարեկ Ալոյանը դիմել էր ՀՀ ոստիկանության 3-րդ վարչություն այն հիմքով, որ հիմնավոր կասկածներ ունի, թե ավելի քան 4 միլիոն դրամ է յուրացվել Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած կազմակերպությունում, սակայն ֆինանսական բոլոր փաստաթղթերի պատճեների ուսումնասիրության արդյունքում յուրացում, վատնում չի հայտնաբերվել և քրգործ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում է Սաֆարյան-Ուրիխանյան հակամարտությունը: Կողմերը տարբեր առիթներով միմյանց վիրավորում են, իսկ պատճառը քաղաքագետի հավաստամամբ, իր քննադատություններն են՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, որոնք Ուրիխանյանի և նրա թիմակիցների սրտով չեն եղել: Այս հայտարարությունից հետո, ինչպես նկատում ենք, Ուրիխանյանի կողմնակիցները վիրտուալ գրոհ են սկսել՝ տարածելով կեղծ և անհիմն մեղադրանքեր քաղաքագետի հասցեին:
Հ.Գ. Շատ հավանական է, որ «Ալյանս» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լսել էր իրավապահների կողմից իր և իր թիմակիցների դեմ գործի ընթացք տալու լուրը և հենց դա էլ շարժել էր պատգամավորի զարյույթը: Ինչը և ստիպեց նրան ԱԺ դահլիճից իր ելույթը նվիրել քաղաքագետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու գործին:
Հավելենք, որ Քննչական կոմիտեի պատասխանը կհրապարակենք ավելի ուշ: