Սևանի ավագանու նախկին անդամը դիմել է դատարան ընտրությունների արդյունքը վերանայելու համար. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սևանի ավագանու նախկին անդամ Արմեն Սաղաթելյանը երեկ դիմել է դատարան Սևանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքը վերանայելու համար։ Սաղաթելյանը իր բնակավայրի՝ Սևանում ամենամեծը համարվող Գագարին թաղամասի 23/19 ընտրատեղամասում ավագանու ընտրությունների ժամանակ ստացել է 319 քվե, սակայն, ինչպես հետագայում թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովից պարզել է՝ Գագարինում ստացած իր քվեները 10-ով պակասել են։

Փոխարենը մեկ քվե ավել է ստացել Սևանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանի մտերիմներից մեկը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբրահամյանը, տեղեկանալով, որ Սաղաթելյանը պատրաստվում է դիմել դատարան, նրան հորդորել է նման բան չանել՝ ասելով, որ եթե ընտրական արկղերը բացվեն, ավագանու երկու անդամ դուրս կմնան ցուցակից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս