Ռուսաստանը մտադիր է փակել Կուբայում և Վիետնամում իր ռազմաբազաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  մտադիր է փակել Կուբայում և Վիետնամում իր ռազմաբազաները: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

«Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ գերատեսչության ղեկավարությունը «կվերանայի» այն որոշումները, որոնք ընդունվել են՝ կապված այդ երկրներում ռազմաբազաների լիկվիդացման հետ:




Լրահոս