«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանի ոգեւորությունն անցել է, եւ նա որոշել է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը։ Հիշեցնենք, ըստ ԱԺ կանոնակարգի, եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, մանդատից չի զրկվում։ Մեր տեղեկություններով՝ Ուրիխանյանը իր այդ մտադրության մասին խոսել է նախկին կուսակցի՝ Վահան Բաբայանի հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: