ԱՄՆ-ն մեղմել է Իրանի հանդեպ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մեղմել է Իրանի հանդեպ պատժամիջոցները, որպեսզի արտասահմանյան ընկերությունները հեշտությամբ բիզնես վարեն այդ երկրի հետ, փոխանցում է Associated Press-ը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 7-ին փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն՝ Իրանի հետ ավելի վաղ արգելված որոշ դրամային օպերացիաներ թույլատրվում են օֆշորային բանկային հաստատությունների միջոցով: Նախարարությունը, սակայն, նշում է, որ դրանք չպետք է անդրադառնան ԱՄՆ-ի ֆինանսական համակարգին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սպիտակ տունը հանդես է եկել Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման դեմ:




Լրահոս