«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Հայաստանի կառավարման համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համար Սերժ Սարգսյանն անձամբ է «զոհերին» պարզաբանում տեղի ունեցածը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բոլոր պաշտոնանկ արվածներին Ս. Սարգսյանը հրավիրում է իր մոտ եւ պարզաբանում որոշման պատճառները, ինչպես նաեւ նրանց սպասվող ապագայի իր տեսլականը` հորդորելով չնեղսրտել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: