Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Լեհաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ մարզում է անցկացրել,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
«Նարոդովի» ստադիոնում կայացած պարապմունքի ընթացքում ֆուտբոլիստներն աշխատել են անկյունային և տուգանային հարվածների վրա, նաև երկկողմանի խաղ են անցկացրել:
Լեհաստան – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: