Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման 2016 թ. աշխատանքները: Շուտով բնակիչներին նոր տեսքով կներկայանա նաև Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 54/3 շենքի բակը: Արդեն ձևավորվել են խաղահրապարակներն ու սիզամարգային հատվածները, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավար, տարածքն էլ ցանկապատվել է: Գործընթացն ամբողջապես կավարտվի հարակից մայթերի ու տարածքի ասֆալտապատումից հետո, և բակը, որպես հանգստի ու ժամանցի հարմարավետ վայր, կհանձնվի բնակիչներին: Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից վերջին տարիներին բարեկարգված և պատշաճ տեսքի բերված բակերի թիվը կավելանա ևս մեկով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն