Մեսսին գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Լիոնել Մեսսին:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի տարեկան եկամուտը կազմում է մոտ 73.7 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Գոլդեն Սթեյտ»-ի բասկետբոլիստ Քևին Դյուրանտը, որը տարեկան ստանում է 50.8 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 50.5 միլիոն եվրո:

Լավագույն տասնյակում են նաւ՝ ամերիկյան ֆուտբոլի 2 ներկայացուցիչ, 2 գոլֆիստ, Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը (37,1 միլիոն), «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը (33,9 միլիոն) եւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (32,5 միլիոն):




Լրահոս