Անհրաժեշտ է Հալեպն ազատել ահաբեկիչներից. Բաշար Ասադ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ անհրաժեշտ է Հալեպն ազատել ահաբեկիչներից, որպեսզի ապահովվի խաղաղ բնակիչների պաշտպանությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սահմանադրության համաձայն՝ հենց դա է մեր առաքելությունը՝ մարդկանց պաշտպանելը: Սակայն ինչպե՞ս մենք կարող ենք պաշտպանել, եթե դրանք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ: Մենք պետք է ազատվենք ահաբեկիչներից, դա ակնհայտ է»,-ասել է Սիրիայի նախագահը շվեցարական SRF հեռուստաալիքի եթերում:




Լրահոս