Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո ժամանակավորապես կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Marca-ն հայտնում է, որ նոր պայմանագրով բրազիլացի ֆուտբոլիստը ստանալու է տարեկան 15 միլիոն եվրո՝ գումարած 10 միլիոն բոնուսներ:
Ըստ այդմ, Նեյմարը կստանա տարեկան 25 միլիոն եվրո, իսկ Լիոնել Մեսսիի աշխատավարձը 22 միլիոն է: Կատալոնական ակումբն արդեն պաշտոնապես հայտարարել է բրազիլացու հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ պայմանավորվածության մասին:
Սպասվու, է, որ կողմերը նոր պայմանագիրը կկնքեն հոկտեմբերի 21-ին: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն նոր պայմանագիր է ցանկանում կնքել նաև Մեսիի հետ: