Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով:
Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Ինչպես վկայում է լեգենդը, այս ոլորտի անվանումը պայմանավորված է մի կնոջ անվամբ:
2012թ. տոնի շրջանակում Պրահայում ընթացող մեծամասշտաբ արարողությանը հյուրերին առաջարկել էին գալ մասնագիտական հագուստով, որպեսզի խոհարարական հագուստով միևնույն տեղում հավաքված ամենաշատ մարդկանց ռեկորդ սահմանվեր: