ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ հոկտեմբերի 11-ին արված հայտարարությունից հետո հանրությունը քննարկան նոր թեմա ուներ:
Ինչպես հայտնի է՝ Վիկտոր Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակավ հայտնեց, որ 4 տարվա լռությունից հետո ինքը որոշել է խոսել, ապա հայտնեց, որ մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն՝ այդպիսով հրաժարվելով նաև ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից: Հիշեցնենք՝ հայտարարության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով Վ. Դալլաքյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Սակայն հայտարարությունից չանցած երկու օր՝ Վիկտոր Դալլաքյանը, կարծես, անհետացավ: Հանրության մոտ հարց է առաջացել`գուցե սույն գործչի կանխատեսումներն իրականացել են և նրա հետ առեղծվածային կերպով ինչ-որ բան է պատահել:
ArmLur.am-ը փորձեց պարզել` որտեղ է գտնվում մեծ քաղաքականություն մուտք գործելու նպատակներ հետապնդող Դալլաքյանը և ինչով է զբաղված:
Գնալով նրա հետքերով`պարզեցինք, որ Վ. Դալլաքյանը զբաղվում է իր առօրյայով: Պարբերաբար այցելում է Հանրապետության 39 հասցեում գտնվող իր նորակբաց գրասենյակ, կազմում առաջիկա ծրագրերը:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան