Այս սեզոնին նախապատվությունը տրվել է թանկարժեք մետաղներով զարդերին. աշուն-ձմեռ նորաձևության վերջին միտումները` ըստ ոճաբանի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ ամսից ձմեռ է, եւ ժամանակն է զգեստապահարանները թարմացնելու եւ պատրաստվելու նոր սեզոնին: Գրագետ համադրությունների, գույների եւ երանգների մեջ ճիշտ կողմնորոշվելու, նախապատվությունը գեղեցիկին եւ միաժամանակ հարմարին տալու հարցում վատ չէր լինի ծանոթանալ աշուն-ձմեռ նորաձեւության վերջին միտումներին: Այդ հարցում մեզ կարող են օգտակար լինել մասնագիտական խորհուրդները: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

14886169_1186912544723143_1033587412_n

Նրա խոսքով` այս սեզոնը գունային առումով բավական հարուստ է: Նորաձեւ են մանուշակագույնի, շագանակագույնի, մոխրագույնի, կանաչի գրեթե բոլոր երանգները: Դիմահարդարման դեպքում օգտագործվում են բորդոյի եւ մանուշակագույնի տաք եւ «հյութալի» երանգները:

14826242_1186912534723144_990362790_n

Ինչ վերաբերում է գործվածքներին, դրանց ընտրության հարցում շատ հակասական առաջարկներ են արվում: Աշուն-ձմեռ նոր հավաքածուում հագուստի մեկ նմուշի վրա ներկայացված են ե՛ւ արհեստական, ե՛ւ բնական գործվածքներ: «Մոդայիկ են բնական թելով արված հաստ գործվածքները, ինչպես նաեւ` սպունգանման գործվածքները` բազմազան պրինտներով»,-հավելեց Ա. Գաբաջյանը:
Ոճաբանը նկատեց, որ աշուն-ձմեռ նոր հավաքածուի կազմում են լայն, մինչեւ ծնկները հասնող բաճկոնները, որոնք առաջին հայացքից կարող են մեծ թվալ կրողի համար: Նորաձեւ են նաեւ փայլուն, մետաղյա մատերիալ հիշեցնող «լասինաները» եւ տաբատները: Հավաքածուում իրենց ուրույն տեղն ունեն կարճ եւ լայն տաբատները: Բլուզներից ակտուալ են բաճկոն հիշեցնող մոդելները, վերնաշապիկներից` զգեստ հիշեցնող երկար մոդելները:

14877772_1186912548056476_1886051023_n

Ինչ վերաբերում է կոշիկներին եւ երկարաճիթ կոշիկներին, մոդայիկ են եւ հարմար հաստ տակացուներով լայն ու քառակուսի կրունկներով տեսակները: Ինչպես բոլոր սեզոններին, այս սեզոնին նույնպես դասական մոդել են համարվում նավակ-կոշիկները (лодочка): Թրենդային են նաեւ կիսաճթքավոր բարձրակրունկները. «Սակայն դրանք ռիսկային են այն առումով, որ կարող են ոտքերը վիզուալ կերպով կարճացնել»,-զգուշացրեց ոճաբանը:

Մենք անդրադարձանք նաեւ աշուն-ձմեռ նոր հավաքածուի մաս կազմող աքսեսուարներին. «Նոր թրենդները` կապված, օրինակ, ակնոցի, գլխարկի հետ, շատ չեն փոխվել: Ակնոցի հավաքածուներում ավելացել են միայն քամելեոն-ապակիներով մոդելները: Ի տարբերություն նախորդ տարվա այս սեզոնին նորաձեւ համարվող գլխարկների, որոնք զարդարված էին բազմատեսակ քարերով, այս տարի դրանք միագույն են եւ զերծ զարդարանքներից:

14877815_1186912531389811_1049085369_n

Հետաքրքիր տեսականի է ներկայացված նաեւ պայուսակների հավաքածուներում: Նորաձեւ են մեծ, կլոր ու տանձաձեւ մոդելները:

14825677_1186912541389810_1592823081_n

Մենք չէինք կարող չանդրադառնալ կանացի գլխավոր թուլություններից մեկին` զարդերի ընտրությանը: Ակտուալ են նուրբ գույների, կաշվե թելերով մոդելները: Աչքի են ընկնում որեւէ կենցաղային իրի տեսքով պատրաստված հնաոճ մեդալիոնները: Նորաձեւ են երեկոյան ականջօղերը, ոչ շատ ծանր մետաղից, բայց, միեւնույն ժամանակ, փայլուն ու ներկայանալի զարդերը: «Առհասարակ, այս սեզոնին դիզայներները նախապատվությունը տվել են թանկարժեք մետաղներով զարդերին»,-նկատեց Ա. Գաբաջյանը:

14825631_1186912538056477_1712183245_n-1

Նա նաեւ շեշտեց, որ ինչքան էլ դիզայներներն իրենց հավաքածուների միջոցով փորձեն ուղղություն տալ նորաձեւության սիրահարներին, վերջիններս ինքնատիպ ոճ կերտելու համար պետք է վերցնեն իրենց պետք եկած դետալներն ու ցուցադրեն միայն իրենց բնորոշ կրեատիվ մոտեցումները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս