Սարիթաղցիները շարունակում են բողոքի ակցիաները. պահանջում են ազատ արձակել հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարի թաղի բնակիչներն այսօր կրկին հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի առջև և պահանջում էին ազատ արձակել սարիթաղցիներին, ովքեր կալանավորվել էին հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած ոստիկանների հետ բախումներից հետո։

Արդեն մի քանի օր է ինչ նրանք հավաքվում են նախագահականի դիմաց և խոստանում են ամեն օր գալ, մինչ Սերժ Սարգսյանը կընդունի նրանց: Նշենք, որ ցուցարարները պդնում են, թե իրենց հարազատները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել սոցիալական պահանջներով, քանի որ Սարի թաղում անջատված էր ջրամատակարարումը, գազամատակարարումը:

14859513_1252401898150041_399283923_o

Սարիթաղցիներն այսօր ևս նշեցին, որ շարունակելու են իրանց ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հանդիպել իրենց հետ կամ ազատ չի արձակել իրենց հարազատներին:

Հավելենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը սույն թվականի հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:




Լրահոս