Նոյեմբերի 1-ին, ժամը 09.23-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմոքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 2753L պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (150 ուղևոր):
Լուսանկարը` shamshyan.com-ի: