Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանագրով Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Ալավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-նշված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել Ալավերդյանի ազատման վերաբերյալ, սակայն կառավարության կայքում այդ մասին որոշումը տեղադրվեց միայն 17:00-ից հետո:
Հավելենք, որ վերջինս հարկային ծառայությունում աշխատել է 1991 թվականից: