Որոշ դեպքում, երբ համոզված ենք, որ եղել է չարաշահում, դիմել ենք դատարան: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգանտի Առաքելյանը` անդրադառնալով պարարտանյութերի և դիզվառելիքների չարաշահումներին:
«Վերցնում, վերավաճառում են: Դիմել ենք այն դեպքերի համար, երբ գիտենք, որ չարաշահումներ են եղել: Հիմնականում խոշորներն են», – նշեց նա:
Այն դիտարկմանը` կան հրապարակումներ, թե խոշոր հողօգտագործողներն են տիրացել դրան, Առաքելյանը նշեց, որ այն ժամանակ չի հետևել, սակայն ցանկացած բան կարող է լինել Հայաստանում:
«Անվանական ուսումնասիրում ենք ցուցակները: Համաձայն օրենքի կգնանք», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: