ՄԻՊ բյուջեն կրճատվել է 4,3 միլիոն դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ֆինանսավարկային և Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց թվային տվյալներ և նշեց, որ 2017 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ: Նա նշեց, որ ՄԻՊ գրասենյակին հատկացված բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4,3 միլիոնով:

Արդեն իր ելույթի ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ գրասենյակն առաջնահերթ ուղղություններ է որդեգրել՝ հաշվի առնելով նախկին գործունեությունը: Նա նշեց, որ 2016 թվականին սկզբում ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է նոր բաժին՝ երեխաների իրավունքների և զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժին.

«Հաջորդ տարվա ընթացում առաջնահերթություն է լինելու բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ՁՊՎ-ներում բժշկական ծառայությունների որակը, առաձին խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերը»,-ընդգծեց նա:




Լրահոս