Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 31-ին Սևանա լճում երկու ձկնորսներ էին անհետացել:
Օրեր շարունակ տարվող որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներին միայն հաջողվել էր գտնել ձկնորսներից մեկի բաճկոնն ու նրանց մոտորանավակը:
Նշենք, որ Սևանա լճում անհետ կորածներն են Նորատուսի բնակիչներ 24-ամյա Աբրահամ Կյուրեղյանը և Արեւշատ Առաքելյանը: Տղաներն ամուսնացած չեն, ապրում են միջին սոցիալական պայմաններում:
ArmLur.am-ի հետ զրույցում Նորատուսի համայանքի ղեկավար Մուրադ Հարությունյանը նշեց, որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են. «Տղաների գտնել դեռ չի հաջողվել, բայց աշխատանքները շարունակվում են, դեռևս որևէ նոր բան չկա»:
Հավելենք, որ ԱԻՆ-ից կա հատուկ հրահանգ՝ չավարտել որոնողական աշխատանքները, մինչև չհայտնաբերեն ձկնորսներին: