ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանըհանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի երկարամյա համագործակցությունը` ինչպես առողջապահության նախարարությունների, այնպես էլառանձին բժշկական կազմակերպությունների միջև։
Համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերից դեսպանն ընդգծել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ռուսական ծրագրի շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում`շարժական բժշկական-ախտորոշիչ երկուկենտրոնի նվիրաբերումը: Սա լուրջ ներդրում է հանրապետության հեռավոր բնակավայրերի բնակչության և առաջին հերթին աշխատանքային միգրանտներիու նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկման բարելավման ոլորտում: Իվան Վոլինկինն անդրադարձել է համատեղ այլ ծրագրերի ևս։
Դրանցից մեկի շրջանակում այսօր Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության բժիշկներ, ովքեր խորհրդատվություններ կտրամադրեն Գյումրու և Շիրակի մարզի հիվանդներին։
Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության հետ առողջապահության ոլորտում համագործակցության արդյունքները` Լևոն Ալթունյանն առաջարկել է երկու երկրի միջև զարգացնել հեռաբժշկությունը` մշտական մասնագիտական կապ ապահովելով թե՛ հիվանդանոցների, թե՛ նեղ մասնագետների միջև։ Նախարարը կարևորել է հատկապես Հայաստանի ծննդատների հեռակապը Ռուսաստանի Դաշնության առաջատար ծննդատների հետ։
Նախարարը և դեսպանը նշել են, որ բոլոր հիմքերը կան առողջապահության ոլորտում երկու երկրի հարաբերությունները զարգացնելու համար։