Թրամփը կլսի Էրդողանին. Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին մեկնաբանել է, թե ինչպիսի ընթացք կստանան թուրք-ամերիկյան հարաբերությունները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական «Yenisafak»-ի փոխանցմամբ՝ դիվանագետը Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պայմանավորել է 3 գործոնով. ԱՄՆ-ի՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերություններով և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով:

Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում Թրամփի մոտեցումները հստակ չեն և դրանք պայմանավորված կլինեն, թե ովքեր կլինեն նոր նախագահի խորհրդականները և արդյոք Թրամփը կլսի նրանց:

Ըստ դիվանագետի կանխատեսումների՝ որքանով Թրամփը շարունակի ԱՄՆ-ի ավանդական դերակատարությունը որպես համաշխարհային ուժի կենտրոն, այնքանով Թուրքիայի հետ հարաբերությունները խորը և սերտ կլինեն, ինչպես եղել են նախկինում:

Ջեֆրին անդրադարձել է նաև Թուրքիայի համար կարևոր օրակարգային խնդիրներից մեկին՝ գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձմանը:




Լրահոս